Հայ ձյուդոիստն ուսումնամարզական հավաքի ժամանակ հանդիպել է Պուտինի հետ

Հայ ձյուդոիստն ուսումնամարզական հավաքի ժամանակ հանդիպել է Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի՝ Սոչիում ուսումնամարզական հավաքում գտնվող անդամ Արամ Գրիգորյանը, որը ձյուդոյի ստավրոպոլյան դպրոցի ներկայացուցիչն է, հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հանդիպումը կայացել է ՌԴ նախագահի՝ Սոչիի մարզական համալիր կատարած այցելության շրջանակներում, որտեղ մարզվելիս են եղել մարզիկները:

Պուտինը ոչ միայն զրուցել է հավաքականի ներկայացուցիչների հետ, այլև մասնակցել պարապմունքներին:

ՌԴ հավաքականի անդամ Արամ Գրիգորյանը ստավրոպոլյան ձյուդոյի դպրոցի վառ ներկայացուցիչներից է: Նա մասնակցել և հաղթանակներ է տարել «Գրան պրիի» համաշխարհային մրցումներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում