«Արագած»-ը գերազանցել է «Ուրարտու»-ին. բասկետբոլ
18/02/2019 09:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում հերթական անգամ միմյանց դեմ մրցեցին «Արագած»-ը և «Ուրարտու»-ն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 20-րդ տուրում «Արագածը» հյուրընկալվելիս 94 – 79 հաշվով առավելության հասավ «Ուրարտու» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թադե Քեշիշյանը (Ուրարտու), ով վաստակեց 36 միավոր: