Կաֆու. Վինիսիուսը Կրիշտիանուն չէ. նրանց միջև տարբերությունը մեծ է

Կաֆու. Վինիսիուսը Կրիշտիանուն չէ. նրանց միջև տարբերությունը մեծ է

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն խոսել է իր հայրենակից` 18-ամյա Վինիսիուս Ժունիորի մասին, որը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում».

«Այն, ինչ անում է Վինիսիուսը, ինձ չի զարմացնում, քանի որ մենք գիտենք նրա պոտենցիալը: Նա Կրիշտիանու Ռոանլդուն չէ, նրանց միջև տարբերությունը մեծ է, քանի որ Կրիշտիանուն մտել է «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի պատմության մեջ:

Սակայն Վինիսիուսն ունի ամեն ինչ` կերտելու «Ռեալի» մեկ այլ պատմություն:

Նա պետք է կենտրոնանա ֆուտբոլի վրա: Մեծագույն ֆուտբոլիստները միշտ պետք է ցուցադրեն ավելին, քան նրանցից սպասում են, ու չկորցնեն կենտրոնացումը: Բայց բրազիլացի խաղացողները սովոր են պատասխանատվությունն իրենց վրա վերցնել, հատկապես այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալն» է»,- Կաֆուի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Իսպանիայի առաջնության 13 խաղում Վինիսիուսը երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում