ԶԼՄ-ներ. Էդեն Ազարի` «Ռեալ» տեղափոխությունը կախված է Նեյմարից

ԶԼՄ-ներ. Էդեն Ազարի` «Ռեալ» տեղափոխությունը կախված է Նեյմարից

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարի` «Ռեալ» տեղափոխության հավանականությունը կախված է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ճակատագրից:

Ինչպես հայտնում է The Times-ը, իսպանական թիմն իր կազմում է ցանկանում տեսնել բրազիլացի ֆուտբոլիստին և հենց նրան է համարում իր գլխավոր նպատակը:

Աղբյուրը գրում է, որ Նեյմարն իր ներկայացուցիչների միջոցով ակնարկել է, որ իրեն հետաքրքիր է Իսպանիայի մայրաքաղաք տեղափոխվելու տարբերակը:

Բրազիլացի ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ Կիլիան Մբապեի ստվերում, բացի այդ ՊՍԺ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ կարող է ունենալ:

Նեյմարի համար «Ռեալը» կարող է ավելի քան 200 մլն եվրո վճարել, այդ իսկ պատճառով Ազարի համար մադրիդյան ակումբն այլևս միջոցներ չի ունենա:

Ավելի վաղ բելգիացին ակնարկել էր, որ պատրաստ է հեռանալ «Չելսիից» միայն հանուն «Արքայական ակումբ» տեղափոխության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում