Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել է Թուրքիայում

Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել է Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի Հայաստանի հավաքականը ևս մեկ մեդալ է նվաճել Բալկանյան երկրի առաջնությունում, որն ընթանում է Թուրքիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականի անդամ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը, գրանցելով 7,25 մետր արդյունք, գրավել է երրորդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալի:

Նախօրեին եռացատկորդ Լևոն Աղասյանը, գրանցելով 16.71 մետր արդյունք, դարձել էր մրցաշարի հաղթող: Աղասյանն արդեն 4-րդ անգամն է, ինչ հաղթողում է այս մրցաշարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում