Անգլիայի Գավաթ. ՄՅՈւ-ն ու Մանչեսթեր Սիթին իմացան իրենց մրցակցիներին 1/4 եզրափակչում

Անգլիայի Գավաթ. ՄՅՈւ-ն ու Մանչեսթեր Սիթին իմացան իրենց մրցակցիներին 1/4 եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Կայացել է Անգլիայի Գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Քառորդ եզրափակչի զույգերն են`

«Սուոնսի Սիթի»-«Մանչեսթեր Սիթի»

«Ուոթֆորդ»-«Քրիսթալ Փելաս»

«Վուլվերհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ»

«Միլուոլ»-«Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոն»

Քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան մարտի 15-ից 17-ը:

Այս թիմերից Անգլիայի Գավաթն ամենից հաճախ նվաճել է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Մանկունիացիները 12 անգամ են դարձել Անգլիայի գավաթակիր և այս ցուցանիշով զիջում են միայն «Արսենալին» (13): «Մանչեսթեր Սիթին» 5 անգամ է նվաճել այս տիտղոսը, իսկ «Վուլվերհեմփթոնը»` 4:

Մնացած թիմերը երբեք չեն դարձել Անգլիայի գավաթակիր, բայց բոլորը, բացի «Սուոնսի Սիթիից», հասել են մինչև եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում