Աթլետիկա. Արտակ Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ստամբուլի մրցաշարում

Աթլետիկա. Արտակ Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել Ստամբուլի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հեռացատկի հատվածում իրեն վստահ է դրսևորել երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվել է երրորդը և դարձել բրոնզե մեդալակիր:

Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացնում է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն էր Բալկանյան խաղերի 1500մ վազքում:

3000մ տարածությունում Մկրտչյանը ցույց է տվել 7րոպ. 59, 80 վրկ. արդյունք, սահմանել է անձնական ռեկորդ և գրավել է պատվավոր չորրորդ տեղը:

Մեր աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում