Շախմատիստները մեկնարկում են «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարում

Շախմատիստները մեկնարկում են «Աէրոֆլոտ» միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Մոսկվա քաղաքում մեկնարկում է շախմատի Աէրոֆլոտ Օփեն խոշոր միջազգային մրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարն անցկացվում է երեք ենթախմբերով:

Գլխավոր՝ A մրցաշարին մասնակցում են Հայաստանի 5 պատվիրակ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը:

B մրցաշարին կմասնակցեն Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը և Արթուր Դավթյանը:

C մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը, Հարություն Աբգարյանը և Գագիկ Ավետիսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում