The Times. Նեյմարը ամռանը կտեղափոխվի «Ռեալ»

The Times. Նեյմարը ամռանը կտեղափոխվի «Ռեալ»

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Բրիտանական The Times-ն այսօր աղմկահարույց տեղեկություն է հրապարակել:

Աղբյուրը գրում է, որ ՊՍԺ-ի հարձակվողն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Նույնիսկ հայտնի է, թե ինչ պայմաններ կառաջարկի մադրիդյան ակումբը բրազիլացուն: Պերեսը ֆուտբոլիստին կվճարի տարեկան 29 մլն եվրո:

Նեյմարը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով:

Փարիզում նրա ամսական աշխատավարձը կազմում է 3 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում