«Արցախը» ստուգողական խաղում պարտվել է վրացական թիմի

«Արցախը» ստուգողական խաղում պարտվել է վրացական թիմի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Երևանի «Արցախ» ՖԱ-ն փետրվարի 20-ին ընկերական հանդիպում է անցկացրել Թբիլիսիի «Շևարդենի 1906» (FC Shevardeni 1906) թիմի հետ։

Խաղն ավարտվել է 3:1 հաշվով՝ հօգուտ վրացական թիմի։ «Արցախի» կազմում միակ գոլը հեղինակել է Էդուարդ Ավագյանը։

Թբիլիսիում անցնող ուսումնամարզական հավաքի շրջանակներում այս հանդիպումը նախապես պայմանավորված չէր, և այսօր կայացած խաղում փորձարկվել են 5 նորեկ ֆուտբոլիստներ, ինչպես նաև ապահովվել է նախորդ խաղերին չմասնակցած կամ դաշտում քիչ ժամանակ անցկացրած ֆուտբոլիստների խաղաժամանակը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Արցախն» ունի 12 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում