Աշխարհի լավագույն պաշտպանը Սերխիո Ռամոսն է. Կյելինի

Աշխարհի լավագույն պաշտպանը Սերխիո Ռամոսն է. Կյելինի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am:  «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին հայտարարել է, որ այժմ աշխարհի լավագույնը պաշտպանը Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն է:

«Ես ինձ չեմ համարում աշխարհի լավագույն պաշտպանը: Այժմ աշխարհի լավագույն պաշտպանի կոչմանն արժանի է Սերխիո Ռամոսը: Բացի այդ, այս մրցաշրջանում նա սկսել է կանոնավոր իրացնել 11-մետրանոց տուգանայինները:

Ռամոսը գրեթե չի սխալվում: Իհարկե, երբեմն լինում են ինչ-որ սխալներ, բայց առանց դրանց էլ հնարավոր չէ: Ռամոսը «Ռեալի» առաջատարն է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Սերխիոն այն ֆուտբոլիստներից է, որոնք հանդիպումների ժամանակ ազդում են երկու թիմերի խաղի վրա»,– Կյելինիի խոսքը մեջբերել է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը ճանաչվել է ՈւԵՖԱ-ի վարկածով 2017-18թթ. մրցաշրջանի լավագույն պաշտպան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում