«Բավարիան» գերազանցում է «Բարսելոնային» Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար պայքարում

«Բավարիան» գերազանցում է «Բարսելոնային» Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար պայքարում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հարձակվող Լուկա Յովիչն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Այս մասին տեղեկացնում է Sportbild-ը: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են «Բարսելոնան» և «Բավարիան»:

«Այնթրախտը» Յովիչի տրանսֆերի դիմաց պահանջելու է 50 մլն եվրոյից ոչ պակաս գումար, իսկ «Բարսելոնան» արդեն իսկ մեծ գումարներ է ծախսել տրանսֆերային շուկայում և դժվար թե կարողանա բավարարել գերմանական ակումբի պահանջները:

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը լավ գիտի Յովիչին, իսկ մյունխենցիներն առանց խնդրի կարող են վճարել «Այնթրախտի» պահանջած գումարը:

Հաղորդվում է, որ կողմերը դեռ բանակցություններ չեն վարել: Նշենք, որ Յովիչը գլխավորում է Բունդեսլիգայի ռմբարկուների ցանկը` 14 գոլով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում