«Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա

«Աթլետիկո»-ն հաղթեց «Յուվենտուս»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ին` «Շալկե»-ին. Չեմպիոնների լիգա

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացավ երկու հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Աթլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Թուրինի «Յուվենտուս»-ին: Մադրիդյան ակումբին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել իտալական ակումբի դարպասը: Գոլերը խփեցին Խիմենեսը և Գոդինը:

Գոլառատ հանդիպում ստացվեց «Շալկե»-«Մանչեսթեր Սիթի» խաղում: Անգլիայի չեմպիոնը 2:3 հաշվով գերազանցեց գերմանական ակումբին: «Քաղաքայինների» կազմում գոլերը խփեցին Ագուերոն, Սանեն և Ստերլինգը: «Շալկե»-ից աչքի ընկավ Բենտալեբը, ով երկու անգամ անվրեպ իրացրեց 11 մետրանող հարվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում