«Աէրոֆլոտ օփեն»-ի առաջին տուրում հաղթանակ տոնեց միայն Հայկ Մարտիրոսյանը

«Աէրոֆլոտ օփեն»-ի առաջին տուրում հաղթանակ տոնեց միայն Հայկ Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկեց շախմատի «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից A մրցաշարում հաղթանակ տոնեցին միայն Հայկ Մարտիրոսյանը: Պարտություն կրեցին Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, իսկ Տիգրան Պետրոսյանը կիսեց իավորը մրցակցի հետ:

B մրցաշարում միավորը կիսեցին Ռաֆայել Վահանյանը, Վահե Բաղդասարյանը, Էլինա Դանիելյանը: Հաղթեցին Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Արթուր Դավթյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում