«Արսենալը» հաղթեց ԲԱՏԷ-ին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

«Արսենալը» հաղթեց ԲԱՏԷ-ին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին:

«Զինագործների» կազմում գոլ խփեցին Շկոդրան Մուստաֆին և Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Մեկ անգամ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Զախար Վոլկովը:

Այսպիսով, Ունայ Էմերիի գլխավորած թիմը դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում