Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Երևանում անցկացվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցագորգ է դուրս եկել 95 մարզիկ: Նրանց թվում եղել են աշխարհի, Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն ասել է, որ ընդհանուր լավ պատրաստականությամբ 10 քաշային կարգերից աչքի են ընկել 57 կգ, 61կգ, 65 կգ, 74կգ, և որ ուրախալի է ` 125կգ քաշային կարգերի տղաները:

Առաջնության արդյունքներով կկազմվի հավաքական, որը կնախապատրաստվի Պորտուգալիայում հուլիսին կայանալիք Եվրոպայի ազատ ըմբշամարտի երիտասարդական առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հանրապետական երիտասարդական առաջնությունը տեղի կունենա Երևանում ` մարտի 2-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում