Բրեյկ-դանսը հավակնում է ընդգրկվել 2024 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում

Բրեյկ-դանսը հավակնում է ընդգրկվել 2024 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Բրեյկ-դանս պարի տեսակը հավակնում է ընդգրկվել 2024 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում: Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն բանակցում է մարզական պարերի համաշխարհային ֆեդերացիայի հետ:

Առաջարկը կքննարկվի Լոզանում` մարտի 26-ին նախատեսված ՄՕԿ-ի գործկոմում, իսկ քվեարկությունը տեղի կունենա հունիսի վերջերին` ՄՕԿ-ի համաժողովում: Բրեյկ-դանսն իր նորամուտն արդեն նշել է 2018 թ. Բունեոս Այրեսի պատանեկան ամառային Օլիմպիական խաղերում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում