Սուսերամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

Սուսերամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուսերամարտի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի այս տարվա առաջնությանը կմասնակցեն Համլետ Մխոյանը (ճկասուսեր), Ալիկ Նավասարդյանը (խոցասուսեր), Հովհաննես Մուրադյանը (խոցասուսեր) և Գրիգոր Մնացականյանը (խոցասուսեր):

Երիտասարդների պայքարում իրենց ուժերը կչափեն Հենրիկ Բալիկյանը (ճկասուսեր) և Վահագն Գրիգորյանը (խոցասուսեր):

Եվրոպայի այս տարվա առաջնությունը կմեկնարկի փետրվարի 22-ին և կեզրափակվի մարտի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում