Երկրորդ տուրում առաջատարներից հաղթանակ է տոնել միայն Մանուել Պետրոսյանը

Երկրորդ տուրում առաջատարներից հաղթանակ է տոնել միայն Մանուել Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Մոսկվայում ընթացող շախմատի «Աէրոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 2-րդ տուրի պարտիաները: A մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տոնել միայն գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Մեր մյուս մասնակիցները՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ:

Երկրորդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 1,5, Տիգրան Լ. Պետրոսյանը և Մանուել Պետրոսյանը՝ 1-ական, իսկ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը՝ կեսական միավոր:

B մրցաշարում Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը և Արթուր Դավթյանը տոնել են 2-րդ հաղթանակները և ընթանում են առաջատարների խմբում: Հաղթանակներ են տոնել նաև Էլինա Դանիելյանը և Վահե Բաղդասարյանը, իսկ Ռաֆայել Վահանյանը գրանցել է երկրորդ ոչ-ոքին: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը պարտություն է կրել և վաստակել է 2 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում