Բունդեսլիգա. «Բավարիան» հաղթեց և հավասարվեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Բունդեսլիգա. «Բավարիան» հաղթեց և հավասարվեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Բունդեսլիգայի 23-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Հերտային»:

Խաղի միակ գոլը խփվեց 62-րդ րոպեին: Մյունխենյան ակումբի կազմում գոլ խփեց Խավի Մարտինեսը:

Այս խաղից հետո «Բավարիան» 51 միավորով հավասարվեց Դորտմունդի «Բորուսիային», որը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը:

Նշենք, որ դորտմունդյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Բորուսիա» Մյունխենգլադբախ – «Վոլֆսբուրգ»` 0:3

«Ֆրայբուրգ»-«Աուգսբուրգ»` 5:1

«Մայնց»-«Շալկե»` 3:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում