Հայտնի են ձյուդոյի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները

Հայտնի են ձյուդոյի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում կայացավ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան Յուրի Իսրայելյանը (60 կգ), Տիգրան Յաղուբյանը (66 կգ), Մերուժան Սարգսյանը (73 կգ), Բորիս Շատվերյանը (81 կգ), Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Արտյոմ Սարգսյանը (100 կգ) և Էրիկ Համոզյանը (100+): Աղջիկների պայքարում ոսկե մեդալների արժանացան Մելինե Մամիկոնյանը (48 կգ), Նունե Նազարյանը (52 կգ), Վարսիկ Գրիգորյանը (63 կգ) և Աննա Ղազարյանը (63+ կգ):

Առաջնությանը մասնակցեցին 76 մարզիկ-մարզուհիներ Երևանից, Արցախից և ՀՀ 6 մարզերից՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ և Գեղարքունիք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում