ԵԱՏՄ Գավաթ. «Ուրարտուն» հաղթեց «Արսենալին» ու դարձավ մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

ԵԱՏՄ Գավաթ. «Ուրարտուն» հաղթեց «Արսենալին» ու դարձավ մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Երևանում ավարտվեց ԵԱՏՄ Գավաթի խաղարկությունը:

Մի քանի օր տևած բասկետբոլային ընկերական մրցաշարն ավարտվեց «Ուրարտու» ակումբի չեմպիոնությամբ:

Վերջին խաղում հայկական ակումբը մրցեց Տուլայի «Արսենալի» հետ ու հաղթեց 92:72 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ մեր ակումբը մրցաշարում վաստակեց 5 միավոր ու նվաճեց գավաթը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց Շեյն Հենրին` 22 միավորով:

«Ուրարտուն» մրցաշարը սկսեց պարտությամբ` 74:78 հաշվով զիջելով «Բարսիին»: Հաջորդ խաղում էլ հաղթանակ տոնեց «Ցոր Բորիսֆենի» նկատմամբ` առավելության հասնելով 91:79 հաշվով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում