«Յուվենտուս»-ն ուզում է թիմի կազմում տեսնել Մարսելոյին և Զիդանին

«Յուվենտուս»-ն ուզում է թիմի կազմում տեսնել Մարսելոյին և Զիդանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Յուվենտուս»-ին կարող են միանալ բրազիլացի ֆուտբոլիստ Մարսելոն և Զինեդին Զիդանը` որպես մարզիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մարսելոն դժգոհ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի կազմում խաղաժամանակ չի ստանում և ըստ ամենայնի կհեռանա «արքայական ակումբից» ու կմիանա թուրինյան ակումբին:

Իտալական պարբերականները պնդում են նաև, որ «Յուվենտուս»-ի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնի «Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով այս պահին չի մարզում որևէ ակումբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում