Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումներն օգնեցին «Արսենալ»-ին խոշոր հաշվով հաղթել

Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումներն օգնեցին «Արսենալ»-ին խոշոր հաշվով հաղթել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումները օգնեցին «Արսենալ»-ի ջախջախիչ հաշվով հաղթանակի հասնել (5:1):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Բորնմութ»-ին: Նախ հանդիպման 4-րդ րոպեին Մեսութ Օզիլը բացեց խաղի հաշիվը, իսկ 27-րդ րոպեին այն կրկնապատկեց Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով արդեն երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Պրեմիեր լիգայում: 3 րոպե անց՝ 30-րդ րոպեին, «Բորնմունթ»-ի ֆուտբոլիստները կրճատեցին հաշվի տարբերությունը:

Արդեն երկրորդ կեսում 47-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Կոլաշինացը 3-րդ գնդակ խփեց «զինագործների» համար: Հետո՝ 59-րդ րոպեին, կրկին Մխիթարյանի գոլային փոխանցումը եզրափակեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ հաշիվը դարձնելով 4:1: Եվ խաղավարտին մոտ՝ 78-րդ րոպեին, Լակազեթը խփեց «Արսենալ»-ի 5-րդ գնդակը:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում մնաց 4-րդ հորիզոնականում 56 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում