«Բարսելոնան» ջախջախեց «Ռեալին» ու դուրս եկավ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ

«Բարսելոնան» ջախջախեց «Ռեալին» ու դուրս եկավ Իսպանիայի Գավաթի եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային» ու պարտվեց 0-3 հաշվով:

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը 50-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը:

69-րդ րոպեին Ռաֆայել Վարանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 4 րոպե անց հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Սանչես Մարտինեսը 11-մետրանոց նշանակեց «սերուցքայինների» դարպասին, որն անվրեպ իրացրեց Սուարեսը:

Առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով, և ընդհանուր դիմակայության արդյունքում հաղթելով 4-1 հաշվով՝ «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի «Վալենսիա» – «Բետիս» զույգի հաղթողի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում