Goal. Հենրիխ Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

Goal. Հենրիխ Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Goal.com կայքը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Պարբերականը լավագույնների թվում ընդգրկել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Բորնմութի» հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը դարձել է գոլի հեղինակ և գոլային փոխանցումներ է կատարել Լորան Կոսյելինիին ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին: Մխիթարյանը «գոլ+գոլային փոխանցում» ձևաչափով աչքի էր ընկել նաև նախորդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում:

Goal.com-ը հիշեցնում է, որ 2015 թվականի փետրվարից հետո Մխիթարյանն «Արսենալի» առաջին ֆուտբոլիստն է, որ երկու հանդիպում անընդմեջ դառնում է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Վերջին անգամ նման ցուցանիշով աչքի էր ընկել Սանտի Կասորլան:

Goal.com-ի վարկածով Պրեմիեր լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.

Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Տրենտ Ալեքսանդր-Առլոնդ («Լիվերպուլ»), Դավիդ Լուիս («Չելսի»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»), Հենրիխ Մխիթարյան («Արսենալ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Գիլֆի Սիգուրդսոն («Էվերթոն»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Էվերթոն»), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում