Վահե Դանիելյանը շախմատի Իրանի միջազգային մրցաշարում 2-րդն է

Վահե Դանիելյանը շախմատի Իրանի միջազգային մրցաշարում 2-րդն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Իրանի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վահե Դանիելյանը գրավեց երկրորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրում Դանիելյանը հաղթանակ տոնեց, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից մրցակիցներին գերազանցեցին նաև Գրիգոր Դիլանյանը և Սուսաննա Գաբոյանը: Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց:

9 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ Վահե Դանիելյանը կիսեց 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորով նա երկրորդն է: Կարեն Գրիգորյանը 6,5 միավորով 4-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում