Ըմբիշները Բուլղարիայում կմեկնարկեն որակավորման փուլից

Ըմբիշները Բուլղարիայում կմեկնարկեն որակավորման փուլից

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամները Բուլղարիայում կայանալիք մրցաշարում պայքարը կսկսեն որակավորման փուլից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 82 կգ քաշային կարգում Էդուարդ Սարգսյանը կմեկնարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Բորգո Բեյշալիևի հետ գոտեմարտով, իսկ Սարգիս Քոչարյանը` բուլղար Մարտին Իվանովիչի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում