Ռոնալդուն վնասվածքի պատճառով բաց կթողնի «Յուվենտուս»-ի հանդիպումը

Ռոնալդուն վնասվածքի պատճառով բաց կթողնի «Յուվենտուս»-ի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի հերթական հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Յուվենտուս»-ը կմրցի «Նապոլի»-ի հետ: Ռոնալդուն խաղը բաց կթողնի սրունքի վնասվածքի պատճառով, որը ստացել էր նախորդ` 25-րդ տուրում` «Բոլոնիա»-ի դեմ խաղում:

«Յուվենտուս»-«Նապոլի» հանդիպումը կկայանա մարտի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում