«Բարսելոնան» «Ռեալի» հետ խաղին 19 ֆուտբոլիստ է հայտավորել

«Բարսելոնան» «Ռեալի» հետ խաղին 19 ֆուտբոլիստ է հայտավորել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Tert.am: «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն 19 ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` «Ռեալի» հետ այսօր կայանալիք խաղի հայտացուցակում:

«Բարսելոնայի» հայտացուցակը`

Դարպասապահներ. Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Յասպեր Սիլեսեն,

Պաշտպաններ. Նելսոն Սեմեդու, Ժերար Պիկե, Կլեման Լանգլե, Ժորդի Ալբա, Սամուել Ումտիտի, Ջեյսոն Մուրիլյո,

Կիսապաշտպաններ. Իվան Ռակիտիչ, Ֆիլիպե Կոուտինյո, Արտուր Ռամոս, Սերխիո Բուսկետս, Մալկոմ, Սերխիո Ռոբերտո, Ուսման Դեմբելե, Կարլոս Ալենյա, Արտուրո Վիդալ,

Հարձակվողներ. Լուիս Սուարես, Լիոնել Մեսսի,

«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

«Բարսելոնան», որը 57 միավոր է վաստակել, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» 48 միավորով գտնվում է երրորդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում