Whoscored. Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի փետրվարի խորհրդանշական հավաքականում

Whoscored. Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի փետրվարի խորհրդանշական հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Tert.am: Whoscored.com-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փետրվարի խորհրդանշական հավաքականը:

Հավաքականում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայ ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում փետրվարին ԱՊԼ-ի շրջանակում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում