Շախմատի կանանց հավաքականն աշխարհի առաջնությունում պարտվեց Ռուսաստանին

Շախմատի կանանց հավաքականն աշխարհի առաջնությունում պարտվեց Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմի անհաջող արդյունք գրանցեց աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում ընթացող թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Ռուսաստանի թիմն էր: Ընտրանու կազմում միայն Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Մյուսները՝ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը, պարտություն կրեցին: Հայաստան-Ռուսաստան 0,5-3,5:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում