ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում հայկական թիմերի դիրքերը

ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում հայկական թիմերի դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբային վարկանիշային ցուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 4 մրցաշրջանների ընթացքում եվրագավաթային մրցաշարերում մեկական փուլ հաղթահարած նախորդ 3 տարիների Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջատար դիրք է զբաղեցնում հայկական ակումբների շրջանում:

450 ակումբների մեջ «Ալաշկերտը» 4.5 գործակցով զբաղեցնում է 215-րդ հորիզոնականը և հետ է թողել մի շարք հայտնի ակումբների:

Հայկական ակումբներից ՈւԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում ընդգրկված են նաև «Փյունիկը» (280-րդ տեղ), «Բանանցը» (358), «Շիրակը» (375) և «Գանձասար-Կապանը» (402):

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում