Շախմատի կանանց թիմը նորից պարտվեց աշխարհի առաջնությունում

Շախմատի կանանց թիմը նորից պարտվեց աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր Չինաստանի հետ: Հավաքականի կազմում պարտություն կրեց միայն Սիրանուշ Ղուկասյանը, իսկ մյուսները պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի-Չինաստան 1,5-2,5:

Հայաստանի հավաքականը նորից նահանջեց մրցաշարային աղյուսակում և 8-րդն է: Առաջատարը Ռուսաստանն է:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում