Վալվերդեն` «Ռեալի» ճգնաժամի մասին. Ամեն ինչ կարող է փոխվել մեկ շաբաթում

Վալվերդեն` «Ռեալի» ճգնաժամի մասին. Ամեն ինչ կարող է փոխվել մեկ շաբաթում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, Tert.am: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Մադրիդի «Ռեալում» տիրող ճգնաժամի մասին:

«Մենք հետևում ենք իրավիճակին կողքից: Հարգանքով ենք վերաբերվում մադրիդյան ակումբին: Բոլորը գիտեն, թե ինչպիսին է ֆուտբոլը, ամեն ինչ կարող է փոխվել մեկ շաբաթում:

Երբ տեսնում ես, թե ինչպես են թիմերը դուրս մնում Չեմպիոնների լիգայից` լինելով ֆավորիտ, հասկանում ես, թե որքան բարդ է այս բիզնեսը: Հաղթելը դժվար է:

Մենք պետք է զգույշ լինենք, քանի որ ոչ ոք ապահովագրված չէ»,- Վալվերդեի խոսքն է մեջբերում Marca-ն:

«Բարսելոնան» վաստակած 60 միավորով գլխավորում է իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 48 միավորով 3-րդ տեղում է:

Վաղը` մարտի 9-ին, կատալոնական ակումբը «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի «Ռայո Վալեկանոյին»: Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 21:30-ին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում