Մարադոնան ևս 3 երեխայի հայրություն է ճանաչել

Մարադոնան ևս 3 երեխայի հայրություն է ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Tert.am: Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, «Դորադոս դե Սինալոա» ակումբի մարզիչ Դիեգո Մարադոնան ևս 3 երեխայի հայրություն է ճանաչել, գրում է BBC-ն:

Հիսունութամյա Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան հաստատել է, որ նա Կուբայի մայրաքաղաք Հավանա կմեկնի՝ հայրության թեստ անցնելու: Երկու տարբեր մայրերից ծնված 3 երեխաները Մարադոնայի ազգանունը կրելու իրավունք կստանան:

2000-2005թ.-ին արգենտինացին թմրանյութերից կախվածությունից բուժում է անցել Կուբայում:

Սա Մարադոնայի՝ հայրության ճանաչման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Արգենտինայի ազգային հավաքականի նախկին առաջատարը դատավարության արդյունքում ճանաչել էր 32-ամյա Դիեգոյի և 22-ամյա Ջանայի հայրությունը:

Մարադոնան 2 դուստր ունի Կլաուդիա Վիլյաֆանեի հետ 1983-2003թթ. տևած ամուսնությունից, իսկ ներկայիս ընկերուհուց 6 տարեկան որդի ունի՝ Դիեգո Ֆերնանդո անունով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում