«Շավիշը» ոչ-ոքի է խաղացել, Գևորգ Ղազարյանը մասնակցել է երկրորդ կեսին (տեսանյութ)

«Շավիշը» ոչ-ոքի է խաղացել, Գևորգ Ղազարյանը մասնակցել է երկրորդ կեսին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Tert.am: Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Շավիշը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը, հյուրընկալել է «Ռիու Ավեին» և ոչ-ոքի է խաղացել:

Թիմերը մեկական գոլ են խփել. 27-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Ռուբեն Սեմեդուն, իսկ «Շավիշի» պատասխան գոլը 82-րդ րոպեին խփել է Նիլտոնը:

Գևորգ Ղազարյանը, որը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա խաղերին, հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո:

Հավելենք, որ այժմ «Շավիշն» ունի 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը, իսկ «Ռիու Ավեն» 29 միավորով 9-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում