Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
09/03/2019 20:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնի 25-րդ տուրոմ «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցեց «Դուրսբուրգ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային ընտրանու հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր և խաղ 39-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Այժմ «Յան Ռեգենսբուրգը» 37 միավորով 8-րդ տեղում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում