Հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոն 23-ամյա Քելի Քեթլինն ինքնասպանություն է գործել

Հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոն 23-ամյա Քելի Քեթլինն ինքնասպանություն է գործել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.am: ԱՄՆ-ում 23 տարեկանում ինքնասպանություն է գործել տրեկային հեծանվասպորտի աշխարհի եռակի չեմպիոն Քելի Քեթլինը, նրա մարմինը հայտնաբերվել է Կալիֆոռնիայի իր տանը, այս մասին գրում է VeloNews-ը:

Մարզուհու մահվան լուրը հաստատել է ԱՄՆ-ում հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Բոբ Դեմարտինին:

«Նրա հարազատների ու մտերիմների համար անասելի ծանր շրջան է սկսվել, մենք ցանկանում ենք, որ հարգվի նրանց՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը», – հավելել է նա:

Երիտասարդ հեծանվորդուհու մահվան հանգամանքների մասին դեռևս տեղեկություններ չեն փոխանցվում:

Քելի Քեթլինը ոսկե մեդալների է արժանացել 2016-ի, 2017-ի ու 2018-ի աշխարհի առաջնություններում: Նա նաև ԱՄՆ հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում 2016-ին անցկացված Օլիմպիական խաղերին և արժանացել արծաթե մեդալի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում