Զինեդին Զիդանը նորից «Ռեալ»-ի գլխավոր մարզիչն է

Զինեդին Զիդանը նորից «Ռեալ»-ի գլխավոր մարզիչն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը նորից կգլխավորի Զինեդին Զիդանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը: Զիդանի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չէ:

Զիդանը «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2016-18 թվականներին: «Արքայական ակումբ» ղեկին ֆրանսիացի մասնագետը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մեկ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և սուպերգավաթում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում