Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի 2 ներկայացուցիչ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում է

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի 2 ներկայացուցիչ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթել են եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Ժորժիկ Մարությանն ու Վախթանգ Հարությունյանը հաղթել են, իսկ Էրիկ Թոխյանն ու Գառնիկ Պապիկյանը պարտություն են կրել: Այսպիսով, Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 6 ներկայացուցիչ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում