Շախմատի կանանց թիմի հաջորդ մրցակիցն աշխարհի առաջնությունում հայտնի է

Շախմատի կանանց թիմի հաջորդ մրցակիցն աշխարհի առաջնությունում հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանու հաջորդ մրցակիցն աշխարհի թիմային առաջնությունում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի հակառակորդը Հունգարիայի հավաքականն է:

6 տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը Չինաստանն է: Նրան հաջորդում են Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները:

Աշխարհի թիմային առաջնության ավարտին մնացել է երկու տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում