Կալդերոն. «Ռեալի» առաջատարները խանգարեցին Մոուրինիյուի վերադարձին

Կալդերոն. «Ռեալի» առաջատարները խանգարեցին Մոուրինիյուի վերադարձին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.am: Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը բացատրել է, թե ինչու «սերուցքայինների» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չվերադարձավ «Արքայական ակումբ».

«Ռեալի» առաջատարները խանգարեցին Մոուրինյուի վերադարձին ակումբ: Երբ նա հեռացավ «Ռեալից», շատ խնդիրներ թողեց: Եթե նա վերադառնար, ևս մեկը կավելացներ այդ խնդիրներին: Կարծում եմ` Մոուրինյուի վերադարձը հետ քայլ կլիներ «Ռեալի» համար, քանի որ նա օրոք ակումբում շատ խնդիրներ ու հակասություններ կային:

Մոուրինյուն լավ մարզիչ է, որը շատ տիտղոսներ է նվաճել, բայց նա դուր չի գալիս «Ռեալի» առաջատարներին: Կարծում եմ` որոշում կայացնելիս դա հաշվի են առել:

Ինչ վերաբերում է Զիդանի վերադարձին, ապա ֆուտբոլիստները սիրում էին նրան: Նա նաև երկրպագուների կուռքն է: Զիդանը խաղացել է «Ռեալի» կազմում, իսկ հետո որպես մարզիչ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում»,- Կալդերոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում