Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպումներ

Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի երկու պատասխան հանդիպումներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակչի պատասխան ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում կհյուրընկալի ֆրանսիական «Լիոն»-ին: Թիմերի առաջին խաղում դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Օրվա երկրորդ հանդիպումը կկայանա Մյունխենում, որտեղ «Բավարիա»-ն կփորձի հաղթել անգլիական «Լիվերպուլ»-ին: Այս թիմերն առաջին խաղում միմյանց դարպասը չեն գրավել:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում