ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» գերխոշոր հաշվով հաղթել է «Շալկեին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

ՉԼ. «Մանչեսթեր Սիթին» գերխոշոր հաշվով հաղթել է «Շալկեին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am: Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում հայտնի դարձավ քառորդ եզրափակչի ևս մեկ մասնակից:

«Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 7:0 հաշվով ջախջախեց «Շալկե-04»-ին: Թիմերի միջև առաջին խաղում «քաղաքաբնակները» հաղթել էին 3:2 հաշվով:

Այս խաղում դուբլ գրանցեց Սերխիո Ագուերոն, մեկ անգամ էլ աչքի ընկան Ռահեմ Ստերլինգը, Լերոյ Սանեն, Բեռնարդո Սիլվան, Ֆիլ Ֆոդենը և Գաբրիել Ժեզուսը:

Այսպիսով, Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաղթում է ընդհանուր 10:2 հաշվով ու շարունակում է պայքարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում