Ռոնալդուի հարսնացուն չի կարողացել զսպել արցունքներն ու գրառում է կատարել պորտուգալացու հեթ-տրիկից հետո (տեսանյութ)

Ռոնալդուի հարսնացուն չի կարողացել զսպել արցունքներն ու գրառում է կատարել պորտուգալացու հեթ-տրիկից հետո (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am:  Ջորջինա Ռոդրիգեսը` Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն, դիմել է ֆուտբոլիստին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալուց հետո:

«Յուվենտուսը» 1/8 եզրափակչի պատասխան խաղում Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել է «Աթլետիկոյին», իսկ պորտուգալացու երրորդ գոլից հետո տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ջորջինան լաց լինում.

«Այս 3:0 հաշիվը ոչ-ոք չի գողանա: Դու արժանի էիր դրան, ու հարցը միայն այսօրվա հեթ-տրիկը չէ: Դու սրան արժանի էիր ամբողջ կարիերայիդ ընթացքում ցուցաբերած նվիրվածության ու այն ամենի համար, ինչ տալիս ես քո ակումբին:

Դու քո հետևից տանում ես թիմակիցներիդ ու մարզչիդ: Մենք հիանում ենք քեզանով ու աջակցում ենք ամեն օր: Կարմա գոյություն ունի: Աստված բարեհաճ է քո հանդեպ, քանի որ ֆուտբոլի աշխարհը քոնն է: Մենք սիրում ենք քեզ,

Կրիշտիանիտու, Մաթեո, Եվա, Ալանա, Ջորջինա»,– գրել է Ռոդրիգեսն ու Ռոնալդուից արխիվային լուսանկար հրապարակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում