Ինչքան աշխատավարձ կստանա Զիդանը «Ռեալում»
13/03/2019 19:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Panorama.am: Իսպանական El Confidenci պարբերականը բացահայտել է ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանի և մադրիդյան «Ռեալի» միջև կնքված պայմանագրից մի քանի մանրամասներ։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Զիդանը տարեկան կստանա 12 միլիոն եվրո։ Գումարը կարող է ավելանա բոնուսների միջոցավ։ Նախքան ակումբից հեռանալը, Զիդանը ստանում էր 7,5 միլիոն եվրո։
Մարտի 11-ին «Ռեալը» հայտարարել էր, որ Զիդանը կրկն նշանակվել է թիմի գլխավոչ մազիչ։
2018 թվականի մայիսի 31-ին Զիդանը հայտարարել էր «Ռեալից» հեռանալու մասին, նրան փոխարինել էր Խուլեն Լոպետեգին, որն ազատվել էր 2018 թ. հոկտեմբերին։
Մադրիդյան ակումբը երեք մրցաշրջան, երբ թիմը մարզում էր Զինեդին Զիդանը, հաղթել է 9 մրցաշար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում