ՉԼ. «Լիվերպուլը» հաղթեց «Բավարիային» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՉԼ. «Լիվերպուլը» հաղթեց «Բավարիային» և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթեց «Բավարիային»:

26-րդ րոպեին «կարմիրներին» առաջ մղեց Սադիո Մանեն: 13 րոպե անց գնդակը սեփական դարպասն ուղարկեց «մերսիսայդցիների» պաշտպան Ժոել Մատիպը»:

69-րդ րոպեին «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը կրկին առաջ մղեց իր թիմին: Հանդիպման վերջակետը 84-րդ րոպեին դրեց Մանեն՝ դառնալով դուբլի հեղինակ:

Թիմերի միջև առաջին խաղում գոլեր չէին գրանցվել: Այսպիսով, Կլոպի թիմը դուրս եկավ քառորդ եզրափակիչ՝ դառնալով անգլիական 4-րդ թիմը մրցաշարի այս փուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում