Ռոնալդուն ու Մեսսին Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում են

Ռոնալդուն ու Մեսսին Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում են

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:

Հավակնորդների թվում են «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն:

Ռոնալդուն հեթ-տրիկ է ձևակերպել «Աթլետիկոյի» հետ խաղում, Մեսսին «Լիոնի» հետ խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, Մանեի ակտիվում դուբլ կա «Բավարիայի» հետ խաղում, իսկ Սանեն գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Շալկեի» հետ խաղում:

Հիշեցնենք` այս շաբաթ Չեմպիոնների լիգայում կայացել են հետևյալ հանդիպումները`

«Յուվենտուս»-«Աթլետիկո»` 3:0

«Մանչեսթեր Սիթի»-«Շալկե»` 7:0

«Բարսելոնա»-«Լիոն»` 5:1

«Բավարիա»-«Լիվերպուլ»` 1:3

Քվեարկել կարող եք այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում