Պաշտոնական. «Պորտուի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ռեալ»

Պաշտոնական. «Պորտուի» ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ռեալ»

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնել է, որ «արքայական» ակումբը նոր ֆուտբոլիստ ունի:

Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «սերուցքայինների» ղեկավարները համաձայնության են հասել «Պորտուի» հետ Էդեր Միլիտաոյի տրանսֆերի շուրջ:

Պաշտպանը պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը և կմիանա թիմին մրցաշրջանի ավարտից հետո: Այլ պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում:

Don Balon-ի հաղորդմամբ, 21-ամյա ֆուտբոլիստի համար «Ռեալը» վճարելու է 50 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում